Լրահոս

06.02.2012 14:17


Լավրովն Արևմուտքի արձագանքը հիստերիկ է որակել

Լավրովն Արևմուտքի արձագանքը հիստերիկ է որակել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, շաբաթ օրը ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Վերջինս նախատեսում էր նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջը։ Բանաձևի ընդունման վրա, սակայն, վետո են դրել Ռուսաստանն ու Չինաստանը, ինչին հետևել է Արևմուտքի խիստ քննադատական ու բացասական արձագանքը ռուսական և չինական կողմերի հասցեին։

Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով մասնավորապես ասել է.

–Արևմուտքում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշման վերաբերյալ լսվող որոշ գնահատականներ հնչում են, ես կասեի, անպատշաճ, հիստերիայի եզրին։

Այս կապակցությամբ Լավրովը հիշել է «Ով բարկանում է, հազվադեպ է իրավացի լինում» ասացվածքն ու ավելացրել.

–Նման, մեծ հաշվով, հիստերիկ հայտարարությունների միջոցով փորձում են թմրեցնել, հարթեցնել այն ամենի էությունը, ինչ տեղի է ունեցել և ունենում է։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում։

Այս խորագրի վերջին նյութերը